Հայտնի է խորհրդարանական Հայաստանի վարչապետի ընտրության օրը

Վարչապետի ընտրության օրվա հարցը քննարկվում է վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը՝ ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը պարզաբանել է, թե Սահմանադրության փոփոխություններով նախատեսված նոր կարգով երբ է կայանալու ՀՀ վարչապետի ընտրությունը:

Նախագահական ընտրություններ. հանուն ժողովրդավարության «Ելքը» իշխանությունից ձայն է խնդրում

«Արﬔնպրեսի» հետ զրույցում Հովհաննիսյանը նշել է, որ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում կատարվել են փոփոխություններ, որի համաձայն այն դեպքում, երբ վարչապետին պետք է ընտրի Ազգային ժողովը, վարչապետի ընտրության օրը քննարկվում է Ազգային ժողովի նիստում՝ խմբակցությունների կողﬕց վարչապետի թեկնածուների առաջադրման հաջորդող օրը:

«Եթե այդ օրը չեն անցկացվում Ազգային ժողովի հերթական նիստեր, ապա վարչապետի ընտրության օրվա հարցը քննարկվում է վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը՝ ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: Այդ մասին հայտարարությամբ հանդես է գալիս Ազգային ժողովի նախագահը: Այս փոփոխությունն ուժի ﬔջ կմտնի ապրիլին և ապրիլի 17-ին ժամը 12:00-ին հատուկ նիստում Ազգային ժողովը կընտրի վարչապետին»,-ասել է Արփինե Հովհաննիսյանը: