ճնշված փաստաբանը չի կարող արդյունավետ աշխատել. Լոռու մարզում գործադուլ են հայտարարել

Լոռու մարզի փաստաբանները մեկօրյա նախազգուշական բողոքի ակցիա են իրականացնում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Լոռու մարզ ի փաստաբանները մեկ օրով հրաժարվել են պետական մարմիններում պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց: Նրանց հայտարարությունը հրապարակել է ՀՀ փաստաբանների պալատը ստացել է։

Խալաթյան. «Տուգանք կիրառելու լիազորությունը մեզնից վերցնում, տալիս են դատավորին»

«Լոռու մարզի փաստաբաններս միանալով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծով սահմանված՝ դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման վերաբերյալ մեր գործընկերների կողմից տարածված հայտարարությանը, տեղեկացնում ենք, որ որպես նախազգուշական քայլ, մեկ օրյա բողոքի ակցիա ենք իրականացնելու՝ այդ օրը հրաժարվելով Լոռու մարզում պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց»,- նշած է հայտարարության մեջ:

Փաստաբանները ներողություն են խնդրում վստահորդներից, եթե 1 օրով ստիպված են լինելու զգալ նրանց բացակայությունը։

«Այս պայքարն, ի վերջո, իրենց արդար դատաքննության իրավունքին է վերաբերում, քանի որ ճնշված փաստաբանը չի կարող արդյունավետ պաշտպանություն ապահովել»,- նշել են փաստաբանները։

Բողոքի ակցիան անցկացվում է 2018 թվականի հունվարի 22-ին: