Սկանդալային չվերթի բոլոր ուղևորները փոխհատուցում կստանան, բացի հայերից

Մինչև մարտի 15–ը փող ստանալու հնարավորություն կունենան բոլոր ուղևորները` անկախ սպասարկման կարգից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Կանկուն-Մոսկվա չվերթի (FV5882) ուղևորները, բացի Մեքսիկայից արտաքսված Հայաստանի 4 քաղաքացիներից, 10 հազար ռուբլի փոխհատուցում կստանան, երկուշաբթի հաղորդել է «Ռոսիա» ավիաընկերության մամուլի ծառայությունը։

Հայերը կապ չունեն. ԱԳՆ–ն արձագանքել է Մեքսիկայում չվերթի հետաձգման հետ կապված միջադեպին

Բոլոր ուղևորները փող կստանան` անկախ սպասարկման կարգից, դրա համար պետք է մինչև մարտի 15-ն արտասահմանյան անձնագրով դիմել «Բիբլիո Գլոբուս» զբոսաշրջային ընկերությանը։

Մեքսիկայից արտաքսված հայերին սա չի վերաբերում։

Ավելի վաղ «Ռոսիա» ավիաընկերության ներկայացուցիչը հայտնել էր ՌԻԱ Նովոստիին, որ իրենց ինքնաթիռը չի կարող Ռուսաստան մեկնել Մեքսիկայի Կանկուն քաղաքից` Մեքսիկայի իշխանությունների ավիացիոն գործողությունների պատճառով։ Ի սկզբանե, նրա խոսքով, FV5882 չարթերային չվերթը պետք է մեկներ Boeing-747 ինքնաթիռով հունվարի 16-ին մոսկովյան ժամանակով ժամը 18.10-ին։ Սակայն Մեքսիկայի Միացյալ Նահանգների միգրացիոն ծառայության պահանջով «Ռոսիա» ավիաընկերության չվերթով պետք է ժամանման երկիր վերադարձվեին ՀՀ չորս քաղաքացի։ Ավիաընկերությունից հայտնել էին, որ այդ պատճառով օդանավակայանը մեկնելու թույլտվություն չէր տալիս։

«Մեքսիկայում ՀՀ դեսպանությունից ստացված տեղեկատվության համաձայն` «Ռոսիա» ավիաընկերության` Կանկունից չվերթի ուշացման պատճառ է հանդիսացել ավիաընկերության կուտակված ֆինանսական պարտքը: Մեքսիկայի միգրացիոն ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն, չվերթի ուշացումը որևէ կապ չունի Հայաստանի քաղաքացիների հետ, որոնք, Մոսկվայում ստանալով Մեքսիկայի մուտքի արտոնագրեր`մեկնել են Կանկուն, և որոնց, սակայն, թույլ չեն տվել մուտք գործել երկիր: Ինչից հետո Մեքսիկայի միգրացիոն իշխանությունների կողմից որոշում է կայացվել նրանց վերադարձնել ժամանման երկիր, այսինքն՝ Ռուսաստան», — ասված է ՀՀ արտգործնախարարությանը հաղորդագրության մեջ։