ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Հունվարի 23-ից փետրվարի 1-ը Ջիբրալթարում կանցկացվի Tradewise Chess Festival շախմատի ավանդական փառատոնը: Այս մասին հայտնում է Հայաստանի օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Գլխավոր մրցաշարում (շվեյցարական մրցակարգ, 10 տուր) հանդես կգա հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը:
Մասնակիցների շարքում են հայտնի շախմատիստներ Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Դավիթ Նավարան (Չեխիա), Պենտալա Հարիկրիշնան (Հնդկաստան), Նիկիտա Վիտյուգովը (ՌԴ), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա) և այլք: