Տնակում այրված դի է հայտնաբերվել. հրդեհ Արմավիր քաղաքում

«Սադախլու» շուկայում հրդեհի պատճառով մարդ է մահացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Հունվարի 22-ին, ժամը 06:36-ին ԱԻՆ-ն ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի «Սադախլու» կոչվող շուկայում այրվում է տնակ, կա տուժած:

Ողբերգական ավտովթարի պատճառով մահացել է Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի եղբայրը

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Պարզվել է, որ այրվում է 21-րդ փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում գտնվող տնակը (մոտ 6 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:55-ին, մարվել՝ 07:00-ին:

Տնակն ամբողջությամբ այրվել է, ներսում հայտնաբերվել է անձը չպարզված տղամարդու այրված դի: