Սրտին չես հրամայի, բայց նախարարն անհանգստանում է. սփյուռքում հայերը սիրահարվում են օտարներին

Որքան սերտ է համայնքի հետ մարդու կապը, այնքան լավ, կարծում է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik.  Հայկական սփյուռքում խառն ամուսնությունների թիվն աճում է ՀՀ ԱԺ–ում լսումների ժամանակ հայտարարեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

Հայուհու գերմանացի ամուսինը Հայաստանի քայլող գովազդ է

Արդյունքում թուլանում է հայոց լեզվի իմացությունն ու ազգային ինքնագիտակցությունը։ Արտասահմանում համայնքի կյանքին ակտիվ մասնակցություն է ունենում լավագույն դեպքում յուրաքանչյուր 4-5–րդ հայը, ավելացրեց նա։

Իհարկե, ոչ ոք չի կարող մարդուն ասել, թե ում հետ նա պետք է ընտանիք կազմի, սակայն Սփյուռքի նախարարությունը պետք է ամեն կերպ աջակցի, որպեսզի հայերն իրենց շարունակեն հայ զգալ։ Որքան ակտիվ են նրանք իրենց դրսևորում համայնքում, այնքան ավելի շատ են փորձում միմյանց թև ու թիկունք լինել։ Սա վերաբերում է նաև ընտանիք ստեղծելուն, ավելացրեց նա։

«Ցավոք, մեր ազգը միավորվում են միայն ամենադժվար պահերին։ Այդպես է եղել 1988 թվականի երկրաշարժի և Արցախյան շարժման ժամանակ»,–, ընդգծեց նախարարը։