Համով Հայաստան. այս բաղադրատոմսն օգտագործում են չինացիները՝ կյանքը երկարացնելու համար

Sputnik Արմենիայի թղթակիցները «Համով Հայաստան» խոհարարական նախագծի շրջանակներում այցելել են Երևանի ռեստորաններից մեկը: Այս թողարկման ընթացքում ձեր ուշադրությանը կներկայացնենք չինական ուտեստների երկու առանձնահատուկ բաղադրատոմս՝ «Խոզի ականջներ» աղցանն ու «Հարթի միս` կոկա կոլայի սոուսում»
Sputnik

«Խոզի ականջները»` ավանդական չինական աղցան է, որը հարուստ է վիտամիններով: Նրա բաղադրության մեջ մտնող մթերքները հարուստ են օգտակար տարրերով:

«Չինացիները կարծում են, որ իրենց երկարակեցության գաղտնիքն այս աղցանում օգտագործվող սնկերն են», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց հաստատության շեֆ-խոհարար Նարեկ Հովակիմյանը:

Եվս մեկ զարմանալի ուտեստ՝ «Հորթի միս` կոկա կոլայի սոուսում»: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է հորթի փափկամիս, շամպինիոն, բուլղարական պղպեղ, գազար, սև ծառի սունկ (Մոյեր), սխտոր, կոճապղպեղ, լոլիկի մածուկ, կոկա-կոլա, աղ, նաև կորեական աղ և այլն:

Մանրամասները` տեսանյութում.