«Հիմարի տեղ է դրել»․ Վիտալինայի նախկին ընկերուհին ամեն ինչ խոստովանել է Ջիգարխանյանին

Ջիգարխանյանի նախկին կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի նախկին պաշտոնական ներկայացուցիչը ապաշխարել է։ Նա պատմել է, թե իրականում ինչ է տեղի ունեցել և ներողություն է խնդրել ժողովրդական արտիստից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին առևանգելու հետ կապված շիլան եփել է միայն նրա կինը՝ Վիտալինա Ցիմաբլյուկ-Ռոմանովսկայան, «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում ասել է Վիտալինայի նախկին պաշտոնական ներկայացուցիչը՝ Էլինա Մազուրը։

Ջիգարխանյանի համառ կինը կառչել է ամուսնուց. նա գումար աշխատելու նոր տարբերակ է գտել

«Ամեն ինչ սկսվել է առևանգումից, որը տեղի չի ունեցել։ Ես շատ եմ ամաչում Արթուր Սողոմոնյանից, Արմեն Բորիսովիչից։ Ես հիվանդանոցում այցելել եմ նրան։ Նա այնտեղ էր հայտնվել գրիպի պատճառով, թեև պաշտոնական վարկածով՝ սրտի նոպայով։ Երբ նա առողջանա, մենք նորից կհանդիպենք։ Ներողություն եմ խնդրում նրանից։ Ասես հիմար լինեի, որին Վիտալինան քթից բռնած ման է ածել», — խոստովանել է Մազուրը։

Նա պատմել է, որ օգնել է Վիտալինային զոհի կերպար ստեղծել։ Մազուրի խոսքով՝ խորամանկ Վիտալինան կորցրել է Ջիգարխանյանի հանդեպ հետաքրքրությունը, երբ իմացել է, որ ունեցվածքն այժմ պատկանում է իրեն։

Այն, որ Վիտալինան խաբել է իրեն, Մազուրն իմացել է Նոր տարուց առաջ՝ քննիչների հարցաքննությունից հետո։ Պարզվել է, որ նա զրպարտել է կարգին մարդու՝ Սողոմոնյանին՝ մեղադրելով նրան լուրջ հանցագործության մեջ։

Արմեն Ջիգարխանյանը` կնոջ մասին. «Նա գող է և իրեն ստորաբար պահեց»

«Քիչ էր մնում` ծեծկռտուքի մեջ մտնեի Սողոմոնյանի հետ, որովհետև անկեղծ հավատում էի, որ նա հանցագործ է։ Նրան մեղադրել էի լուրջ հանցագործության՝ մարդ առևանգելու մեջ», — ասել է Մազուրը։

Նա վստահ է, որ Վիտալինան ի սկզբանե իմացել է, որ Արթուրը ոչ ոքի չի առևանգել։ Մազուրը կարծում է, որ Վիտալինան այսօր գիտակցում է վարկերի ամբողջ ծանրությունը, ուստի ցանկանում է հաշտվել դերասանի հետ։ Մազուրը վստահ է, որ Վիտալինան, իմանալով, որ Արմեն Ջիգարխանյանին չի կարելի անհանգստանալ, անընդհատ նոր առիթներ է գտնում այդ սկանդալը թեժացնելու։

Մի քանի ամիս շարունակ հասարակությունը քննարկում է Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ շուրջ ծավալված սկանդալը։ Դերասանը հայտարարել է, որ կինը խաբեությամբ յուրացրել է փողերը, իր անունով դարձրել անշարժ գույքն ու մահափորձ կազմակերպել։ Վիտալինան իր հերթին հայտարարել է, որ որևէ հարցում մեղավոր չէ, ավելին` նա կատարվածի համար մեղադրում է Ջիգարխանյանին շրջապատող մարդկանց։ Նշենք, որ նոյեմբերի 27-ին Մոսկվայի Կունցևոյի 202-րդ շրջանի դատական տեղամասը բավարարել է դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի ու Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծության դիմումը։