Մահացել է Սարգիս Հացպանյանը

Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանը 56 տարեկան էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. Այսօր` հունվարի 20-ին, մահացել է հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանը։

Նրա ֆեյսբուքյան էջում արդեն ցավակցական գրառումներ են հրապարակվել։

Հացպանյանը ծնվել է 1962 թվականին Թուրքիայի Ալեքսանդրիդ քաղաքում, 1980-ական թվականներին Թուրքիայում զինվորական հեղաշրջման հետևանքով մեկնել է Եվրոպա, դարձել Ֆրանսիայի քաղաքացի։ Ավարտել է Սորբոնի համալսարանի ռեժիսուրայի բաժինը։ 1990 թվականից բնակվել է Հայաստանում։

Sputnik Արմենիայի խմբագրակազմը ցավակցում է Հացպանյանի ընտանիքին ու հարազատներին։