ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. «Արսենալի» հարձակվող Դենի Ուելբեքը մեկնաբանել է Daily Mail-ի տեղեկությունը, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արտասվել է թիմակիցներին հրաժեշտ տալու ժամանակ:
«Մխիթարյանն արցունքներն աչքերի՞ն է լքել «Օլդ Թրաֆորդը»: Ես էլ կարտասվեի, եթե ավտոբուսի կայանման վայրից անցնեի գեղեցիկ ֆուտբոլի խաղի», — գրել է նա Twitter-ի իր էջում:
Նշենք, որ հայ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան հունվարի 18-ին Լոնդոն է մեկնել` Մխիթարյանի «Արսենալ» անցնելու բանակցություններն ավարտելու նպատակով։
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իր հերթին հայտնել էր, որ Մխիթարյանի աշխատավարձը խնդիր չէ։ Ավելի վաղ խոսվում է ր, որ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ հայ կիսապաշտպանի անհատական գործարքի շուրջ։
Հենրիխ Մխիթարյանը լոնդոնյան ակումբի չիլիացի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու գործարքի մի մասն է դարձել։
Նախնական տվյալների համաձայն` Մխիթարյանը «Արսենալում» շաբաթական 130 հազար ֆունտ ստեռլինգ է ստանալու` գումարած բոնուսները։ Գործարքը չորս տարի ժամկետով է կնքվել։