Հայաստանի 4-րդ նախագահն աղմկոտ շոուների մեծ սիրահար է. նա էր Շերին Հայաստան բերել

«Հրապարակ» թերթն անդրադարձել է Հայաստանի հաջորդ նախագահի թեկնածուին, որին առաջադրել է ՀՀԿ–ն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. Արմեն Սարգսյանն աղմկոտ շոուների, փիառի սիրահար է։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։

Ո՞վ է նա` Հայաստանի հաջորդ նախագահը. հակիրճ տեղեկանք

«Բոլորը հիշում են արքայազն Չարլզի երկօրյա այցը Հայաստան՝ 2013թ․ մայիսի 28-ին, «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուրի կարգավիճակում»,- գրում է թերթը:

Ըստ «Հրապարակի»` նրան Հայաստան «բերող» Սարգսյանը մեծ ծրագիր էր պատրաստվում իրականացնել, որը մնաց թղթի վրա։ Ավելի ճիշտ՝ արդյունքն այն եղավ, որ 3 ամիս անց՝ 2013-ի սեպտեմբերին, նա կրկին նշանակվեց դեսպան Մեծ Բրիտանիայում։

«Սակայն քչերն են հիշում, որ նա 1993 թ․ ապրիլի 28-ին Հայաստան էր «բերել» Շերին՝ Շերլին Սարգսյանին, ով ժամանել էր Լոնդոնից իր ազգանվանակցի՝ Արմեն Սարգսյանի հետ, մի քանի օր մնացել «Արմենիա» հյուրանոցում և ճաշակել այն օրերի «մութն ու ցուրտը»,- նշված է հոդվածում։