Հայաստանում «արևն» էժանացել է

«Փաստ» օրաթերթը գրում է, որ կտրուկ իջել են արևային էներգիա արտադրող սարքավորումների գները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. Վերջին մեկ ամսում, կարելի է ասել, գների ռեկորդային իջեցում է արձանագրվել: Մեկ կիլովատ հզորությամբ սարքավորումը, որն արժեր 1000-1200 դոլար, այսօր վաճառվում է 700-850 դոլարով: Արևային էներգիայից օգտվել ցանկացող կազմակերպությունների թիվն անհամեմատ աճել է: Այս մասին գրում է «Փաստը»։

Սա դեռ սկիզբն է. Թուրքիայի սահմանին հայկական արևային էլեկտրակայան բացվեց. լուսանկարներ

Էժանացումը բացատրվում է այն հանգամանքով, որ վերջին եռամսյակում արևային էներգիա արտադրող սարքավորումներ են պատրաստում արդեն երեք խոշոր արտադրողներ:

Ըստ մասնագետների հաշվարկի, եթե նույնիսկ մեկ կիլովատ հզորություն ունեցող սարքավորման գինը դառնա 500 դոլար, արտադրողն առնվազն 15% շահույթ կունենա: