Արցախում «սիրում են» ամուսնանալ, կամ ո՞ր տարիքում են ամուսնանում արցախցիները

Արցախում աճել է ամուսնությունների թիվը։ Հայտնի է, թե որ տարիքում են ամուսնանում արցախցիները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. 2017 թվականին Արցախում գրանցվել է 961 ամուսնություն՝ նախորդ տարվա 934-ի փոխարեն: Այս մասին «Արցախպրեսին» տեղեկացրել են Արցախ Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական ակտերի գրանցման և նոտարիատի գործակալության կենտրոնական մարմնից` հավելելով, որ ամուսնացող տղամարդկանց միջին տարիքը կազմում է 28, իսկ կանանցը՝ 23:

Արցախցի Արտակ Բեգլարյանի հաջողության անհավանական պատմությունը

Աղբյուրի փոխանցմամբ՝ 2017 թվականին Արցախում կատարվել է թվով 227 ամուսնալուծության ակտային գրանցում՝ նախորդ տարվա 168-ի փոխարեն: Ամուսնալուծվողների միջին տարիքը կազմում է 33: Ամուսնալուծության գրանցման համար ավելի հաճախ դիմում են կանայք: Ամուսնալուծվող քաղաքացիներից 153 զույգ ունի անչափահաս երեխա:

2017 թվականին արդարադատության նախարարությունը գրանցել է օտարերկրյա քաղաքացիների ամուսնության գրանցման 23 թույլտվություն: