Պելեն ուշաթափվել է սովածության պատճառով

Բժիշկները համաշխարհային ֆուտբոլի լեգենդին «հյուծվածություն» են ախտորոշել ու այժմ շուրջօրյա հսկողության տակ են պահում նրան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեն հոսպիտալացվել է Սան Պաուլուում։ Այս մասին հայտնում է Mirror պարբերականը։

Մխիթարյանի աշխատավարձը խնդիր չէ. Ռայոլան մեկնել է Լոնդոն`գործարքի մանրամասները քննարկելու

Անվանի ֆուտբոլիստն այսօր առավոտյան ուշաթափվել է ու տեղափոխվել հիվանդանոց։ Բժիշկներն ասել են, որ Պելեն մի քանի օր սնունդ չի ընդունել։

Բժիշկները շուրջօրյա հսկողություն են սահմանել և համալիր ստուգում են իրականացնում։

Էդսոն Արանտիս դու Նասիմենտուն բրազիլացի հարձակվող է, աշխարհի միակ եռակի չեմպիոն, Լիբերտադորեսի գավաթի և միջմայրցամաքային գավաթի խաղարկությունների հաղթող, Միջմայրցամաքային չեմպիոնների սուպերգավաթի հաղթող։ FIFA —ի վարկածով նա XX դարի լավագույն ֆուտբոլիստն է ու XX դարի լավագույն մարզիկը` Միջազգային օլիմպիական կոմիտեի վարկածով։

Իր կարիերայի ընթացքում Պելեն 855 խաղի է մասնակցել ու 784 գոլ խփել։ Հաշվի առնելով ընկերական խաղերի վիճակագրությունը` նա 1363 խաղի ընթացքում 1279 գոլի հեղինակ է դարձել։

Time ամսագրի վարկածով Պելեն աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից է։