Թեժ գեղեցկուհին. մոդելի շորն այրվել է հենց բեմում

Հրդեհի մեղավորը կիսամերկ տղամարդն է` ջահը ձեռքին։ Մոդելի գործընկերը չափազանց շատ է մոտեցել մասնակցի հագուստի դյուրավառ տարրին։
Sputnik

Սալվադորում գեղեցկության մրցույթի ընթացքում արտակարգ դեպք է տեղի ունեցել բեմում. մասնակիցներից մեկը քիչ է մնացել այրվի իր փարթամ հագուստի պատճառով։ Կադրերում երևում է, թե ինչպես է դեֆիլեի ժամանակ այրվում աղջկա հսկայական գլխարկը` պատրաստված փետուրներից։