Ազատագրում են, որպեսզի մահանա. հիվանդության պատճառով բանտարկյալներին ազատ արձակելու հարցը

Ծանր հիվանդությամբ տառապող մարդուն պահում են բանտում և ազատ արձակում մահից առաջ, որպեսզի չբուժեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում 2017թ-ի ընթացքում մահացել է 17 մարդ, բանտային հիվանդանոցներից 1750 դատապարտյալ է տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց։ Այդ մասին ուրբաթ մամուլի ասուլիսում ասաց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության իրավաբանական բաժնի պետի տեղակալ Տիգրան Սահակյանը։

Որոշ քրեակատարողական հիմնարկներում անմարդկային պայմաններ են. ահազանգում են փաստաբանները

Նրա խոսքով` նախարարությունում զբաղված են առողջական վիճակի պատճառով բանտարկյալների ազատ արձակելու հարցն ուսումնասիրելով։ Գերատեսչությունում ցանկանում են հասկանալ`ազատվում են արդյոք ծանր հիվանդ բանտարկյալները, ինչպես պահանջում է կառավարության որոշումը։

Մամուլի ասուլիսի մյուս մասնակիցը` ՔԿՀ գործունեության հասարակական վերահսկողության դիտորդական խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանն ասաց, որ բանտերում բուժանձնակազմի պակաս կա. ոչ միայն բժիշկների, այլ նաև բուժքույրերի կարիք կա, ինչի հետևանքով բանտակիցներին են խնդրում հետևել ծանր հիվանդներին։

«Այո, հենց այդ պատճառով մենք փորձում ենք ծանր հիվանդներին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոցներ», — ասաց Տիգրան Սահակյանը։

Այնուամենայնիվ, ինչպես նշեց մեկ այլ դիտորդ Ռոբերտ Ռևազյանը, բանտարկյալներին աշխատում են ազատ չարձակել հիվանդության պատճառով։ Թեև 2006թ-ի N 825 որոշման համաձայն հաստատվել է հիվանդությունների ցանկը, որոնք անհամատեղելի են բանտի հետ (քաղցկեղ, դիաբետ, սրտանոթային համակարգի լուրջ հիվանդություններ և այլն), բայց միջգերատեսչական հանձնաժողովը փորձաքննություն անցկացնելիս փորձում է մեկ աստիճանով ցածր գնահատել նման հիվանդությունների մակարդակը։

Բանտարկյալներին ազատագրում են միայն այն դեպքերում, երբ նրանք անմիջականորեն մահվան սպառնալիքի տակ են. ազատ են արձակում, որպեսզի չբուժեն։ Եվ բանտարկյալները հիվանդության «անվտանգ» փուլում մեկ ամիս անց «հանկարծ» մահանում են։