Ինչո՞ւ «հայ» աղավնիները չեն գոհացրել մաքսավորներին. 200 թռչուն տուն կվերադառնան

«Դոմոդեդովո» օդանավակայանում կասեցվել է կենդանի աղավնիների խմբաքանակի (200 գլուխ) ձևակերպումը։ Աղավնիները Ռուսաստան էին տարվել Հայաստանի Հանրապետությունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Հայաստանից «մեկնած» 200 աղավնիները հայրենիք կվերադառնան «Դովոդեդովո» օդանավակայանից։ Այս մասին հայտնում է «Պոդմոսկովյե սեգոդնյա» առցանց պարբերականը` հղում անելով Ռոսսելխոզնադզորի մամուլի ծառայությանը։

Երևանյան տներից մեկում էժան կոնյակը լցրել են թանկարժեք շշերի մեջ

Թռչուններին «Դոմոդեդովո-Կարգո» ժամանակավոր պահպանման պահեստ էին տարել հունվարի 15-ին։

«Փաստաթղթերը ստուգելու ժամանակ մասնագետները պարզել են, որ աղավնիներ ներմուծող կազմակերպությունը գրանցված չէ ԵԱՏՄ անդամ երկրներ ապրանքներ արտահանող և ներմուծող կազմակերպությունների ռեեստրում», — գրում է պարբերականը։

Ռոսսելխոզնադզորից հայտնել են, որ բացակայել է նաև թռչունների անասնաբուժական հավաստագրի վերգիրը, իսկ հավաստագրում` տնտեսության ու տեղանքի բարեկեցության մասին տեղեկությունը։

Մասնագետները չեն գտել նաև այն փաստաթղերը, որոնք հաստատում են Մաքսային միության տարածքում կենդանիների գտնվելու ժամկետը, հետազոտություն անցկացրած լաբորատորիայի և հիվանդությունների (թռչնագրիպ, օրնիթոզ)ախտորոշիչ հետազոտությունների մասին տեղեկությունները։

Այժմ Հայաստանից տարված 200 աղավնիները Հայաստան կվերադառնան։