Ուրախ արջուկները վայելում են երևանյան ձյունը

Տաք ձմռանը ձյան բացակայությունն այդքան վատ չէ, եթե դիտարկենք մարդկանց տեսանկյունից։ Կարելի է գումար տնտեսել, ամառային անվադողները չփոխել ձմեռայինի և ուրախանալ գրեթե գարնանային եղանակով։
Sputnik

Բայց Երևանի արջուկները երկար էին սպասել իսկական ձյանը և վերջապես վայելում են այն։ Մեջքի վրա թավալվել ձյան մեջ և ուղղակի վազել սպիտակ գետնի վրայով, ուրիշ ի՞նչը կարող է ավելի ուրախ լինել։