Ո՞վ է նա` Հայաստանի հաջորդ նախագահը. հակիրճ տեղեկանք

Արմեն Սարգսյանը երկար ուղի է անցել` ԵՊՀ դասախոսից մինչև վարչապետ ու «բազմակի» դեսպան։
Sputnik

Արմեն Սարգսյանը ծնվել է 1953թ. հունիսի 23-ին Երևանում։

Ավարտել է Երևանի պետական համալսարանի տեսական ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետը: 1976-1984 թվականները ֆիզիկա է դասավանդել ԵՊՀ-ում, հիմնադրել է տեսական ֆիզիկայի կոմպլեքս համակարգերի համակարգչային մոդելավորման բաժինը:

ՀՀ 4–րդ նախագահը պետք է լինի քաղաքականապես պատրաստված, բայց ոչ քաղաքականացված

ԽՍՀՄ տարիներին (1984-1985 թթ. և 1989-1991 թթ.) եղել է օտարերկրյա հետազոտող և դասախոս Քեմբրիջի համալսարանում, Լոնդոնի համալսարանի Մաթեմատիկայի ինստիտուտում:

1992-1995 թթ. Արմեն Սարգսյանը Հայաստանի դեսպանն էր Մեծ Բրիտանիայում: Միաժամանակ զբաղեցրել է Եվրոպայում Հայաստանի «ավագ դեսպանի», Եվրոպական միությունում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Լյուքսեմբուրգում և Վատիկանում դեսպանի պաշտոնները:

1996թ. նոյեմբերի 1-ին Արմեն Սարգսյանը դարձել է Հայաստանի հինգերորդ վարչապետը, սակայն պաշտոնավարել է ընդամենը չորս ամիս և 1997թ. փետրվարի 28-ին լքել պաշտոնը:

1998-2000 թթ. նա կրկին զբաղեցրել է Լոնդոնում Հայաստանի դեսպանի պաշտոնը:

2000-ից Eurasia House International կազմակերպության հիմնադիր նախագահն է:

Տարբեր տարիներին հանդիսացել է British Petrօleum, Alcatel, Telefonica եւ այլ ընկերությունների խորհրդատու:

2013թ. սեպտեմբերին Արմեն Սարգսյանը երրորդ անգամ դարձել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի պաշտոնը:

Անկուսակցական է։ Ամուսնացած է, ունի երկու որդի, երեք թոռ։