Պեսկովն ասել է` Պուտինն ամենից շատ ինչը չի սիրում

Պեսկովին հարցրել են` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամենաշատն ի՞նչ չի սիրում, նա էլ պատասխանել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Վլադիմիր Պուտինն ամենաշատը երկու բան չի սիրում։

«Սուտն ու ոչ կոմպետենտ լինելը»,- ասել է նա հաղորդման ընթացքում, որը եթեր կհեռարձակվի «Ռոսիա 1» հեռուստաալիքով։

Հաղորդավար Նաիլյա Ասկերզադեն հաղորդումից մի հատված է հրապարակել Instagram-ի իր էջում։

Հաղորդման ամբողջական տարբերակը եթեր կհեռարձակվի կիրակի` հունվարի 21-ին։