Ինքնաթիռում հայեր են. սկանդալային չվերթն իրականացնող ինքնաթիռն օդ բարձրացավ Մեքսիկայից

Հայերը միջադեպի հետ որևէ կապ չունեն, թռիչքի հետաձգման պատճառը ավիաընկերության պարտքերն էին։ Կինտանա–Ռոո նահանգում Ռուսաստանի պատվավոր հյուպատոսը նշել է, որ ռուս զբոսաշրջիկներով ինքնաթիռն արդեն դուրս է եկել մեքսիկական Կանկուն քաղաքի օդանավակայանից և շուտով Մոսկվայում կլինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Մեքսիկական Կանկուն քաղաքից «Ռոսիա» ավիաընկերության չվերթի երկարատև հետաձգման պատճառը պարտքերն էին, ՌԻԱ Նովոստիին է հայտնել Մեքսիկայում Ռուսաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Եվգենի Նենաշկինը։

Հայերը կապ չունեն. ԱԳՆ–ն արձագանքել է Մեքսիկայում չվերթի հետաձգման հետ կապված միջադեպին

Ավելի վաղ ավիաընկերության ներկայացուցիչ հայտնել էր, որ չվերթը հետաձգվում է չորս հայի պատճառով, որոնց որոշել էին երկրից արտաքսել ռուսական օդանավով։

«Տեղի իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում պարզվեց, որ չվերթի հետաձգման պատճառը «Ռոսիա» ավիաընկերության պարտքերն էին Կանկունի օդանավակայանին», — հայտնել է Նենաշկինը։

Կինտանա-Ռոո նահանգում Ռուսաստանի պատվավոր հյուպատոս Արմինա Վոլպերտը հայտնել է, որ հարյուրավոր ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ինքնաթիռը դուրս է եկել Մեքսիկական Կանկուն քաղաքից։

«Ինքնաթիռը Մոսկվա է մեկնել տեղի ժամանակով 13.18-ին (Երևանի ժամանակով ժամը 23.18)», — ասել է Վոլպերտը։

«Վնուկովո» օդանավակայանի տեղեկատու ցուցակի համաձայն` Մոսկվայում օդանավը վայրէջք պետք է կատարեր Երևանի ժամանակով ժամը 9:53-ին։ Ինքնաթիռում մոտավորապես 500 զբոսաշրջիկ կա։

Ավելի վաղ Կինտանա-Ռոո նահանգում Ռուսաստանի պատվավոր հյուպատոս Արմինե Վոլպերտը հայտնել էր, որ մոտ 500 զբոսաշրջիկ չեն կարողանում Ռուսաստան մեկնել Կանկուն մեքսիկական զբոսաշրջային քաղաքի օդանավակայանում կայանելու համար «Ռոսիա» ավիաընկերության պարտքի պատճառով։ Ընդ որում, ընկերության ներկայացուցիչը հայտնել էր, որ «Ռոսիան» Կանկուն քաղաքի օդանավակայանին որևէ պարտք չունի։ Այնուհետև հայտնեցին, որ «Ռոսիա» ավիաընկերության (մտնում է «Աերոֆլոտ» խմբի մեջ) ինքնաթիռը Մեքսիկայի Կանկուն քաղաքից չէր կարողանում Ռուսաստան վերադառնալ Մեքսիկայի ավիաիշխանությունների անկազմակերպ աշխատանքի ու հայ քաղաքացիներին արտաքսելու անսպասելի որոշման պատճառով։ Ուղևորները ստիպված են եղել չորս ժամ սպասել, մինչև հայերին բերման կենթարկեն, սակայն նույնիսկ, երբ նրանց տեղ են հասցրել, Մեքսիկայի ավիացիոն իշխանությունները թույլ չեն տվել իրականացնել թռիչքը։

Սակայն Հայաստանի ԱԳՆ-ն հերքեց տեղեկությունն այն մասին, որ չվերթը հետաձգվել է ՀՀ չորս քաղաքացու արտաքսելու վերաբերյալ երկրի իշխանությունների պահանջի պատճառով։