Կանաչաչյա գեղեցկուհին ու մանկական նախագծից հայտնի երգիչը. «Դեպի Եվրատեսիլի» նոր հնգյակը

Հրապարակվել են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի հերթական հնգյակի երգերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Հանրահայտ Gata Band-ը, «Աստղիկ» մանկական նախագծից հայտնի Ռոբերտ Քոլոյանը, կանչաչայա գեղեցկուհի Մարիամն ու այլ երգիչներ կպայքարեն Եվրատեսիլ 2018-ում Հայաստանը ներկայացնելու համար։

Լուսինե Մարդանյանը ներկայացրել է If You Don't Walk Me Home ստեղծագործությունը։

Maria's Secret-ը ներկայացրել է Escape կոչվող երգը։
Կանաչաչյա Մարիամն էլ քնարական երգ է ներկայացրել, որը կոչվում է Fade։
Հնգյակում է նաև Gata Band-ը։
Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած ստեղծագործությունը կոչվում է Get Away With Us։

«Դեպի Եվրատեսիլ» նախագիծը «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթի ազգային ընտրական փուլն է, որին մասնակցում են 20 կատարող։ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանը բաղկացած կլինի 3 փուլից՝ նախընտրական, կիսաեզրափակիչ և եզրափակիչ, որոնք Առաջին ալիքի եթերում կհեռարձակվեն 2018թ.-ի փետրվարի 3-ից։ Մրցույթի հաղթողին կորոշեն հեռուստադիտողները և միջազգային փորձագետներից կազմված ժյուրին՝ ձայների 50/50 հարաբերակցությամբ։ Հիշեցնենք, որ 63-րդ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում ՝ մայիսի 8-ին, 10-ին և 12-ին։ Մրցույթին կմասնակցի 43 երկրի ներկայացուցիչ։