Հայերի պարսկական թիկունքը. ինչպես է Իրանը պայքարում Հայաստանի համար ՅՈՒՆԵՍԿՕ–ում

Իրանի պետական մշակութային կազմակերպությունները պատրաստվում են Սպահանի հայկական վանքը ներառել ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցուցակում։ Երբ դա տեղի ունենա, Սպահանի հայկական տաճարը կդառնա հին պարսից հողում գտնվող չորրորդ հայկական կրոնական կառույցը, որն այդ ցուցակում է հայտնվել։ Հարևաններին շնորհակալություն է հայտնում Ռուբեն Գյուլմիսարյանը։
Sputnik

Թե շենքի նույն հարկում, թե աշխարհագրական տարածաշրջանում հարևանները տարբեր են լինում։ Մեկը նախանձից կկտրատի դռան դիմացի փոքր գորգը, մյուսը, հաստատ, ցանկացած պահի օգնության կհասնի։

Ահա, օրինակ, Իրանը։ Հիմա այդ երկիրը վճռականորեն տրամադրված է Իրանի գլխավոր հայկական տաճարը` Սպահանի Սուրբ Ամենափրկիչ վանքը, ներառել ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում։ Այս մասին հայտնել է Իրանի մշակութային ժառանգության և զբոսաշրջության ընկերության (ICHTO), փոխնախարար Մոհամադ Հոսեյն Թալեբիանը։

Ո՞Ւր է անհետացել Թբիլիսիի ամենամեծ հայկական եկեղեցին` Հայոց վանքը

Հիմա խոսքը Հայաստանի երկու հարևանների պահվածքի հակադրության ու համեմատական վերլուծության մասին չէ։ Դրա կարիքը չկա, այդ հարցում բոլորի համար վաղուց ամեն ինչ պարզ է։ Այսօր արժե պատմել հենց տաճարի` Սպահանի զարդի մասին, որը առանց չափազանցության ամբողջ երկրի հպարտությունն է։

Սպահանը քաղաք է Իրանի կենտրոնական հատվածում։ Այն ինքն իրենով եզակի ու անկրկնելի է։ Սուրբ Ամենափրկիչ վանքը, այն նաև Վանքի տաճար են ավանում, Նոր Ջուղա կոչվող հայկական թաղամասում է գտնվում։ Երբ 1604 թվականին Շահ Աբբասը գրավեց Արևելյան Հայաստանի մի մասը, նա հրամայեց այստեղ տեղափոխել Արարատյան դաշտի ու Նախիջևանի բնակիչների մեծ մասին։ Նրանք էլ հիմնեցին այդ թաղամասը։

Այդ ժամանակ` XVII դարում, Նոր Ջուղան դեռ քաղաքի թաղամաս չէր, դա քաղաքին մոտ յուրօրինակ ազգային բնակավայր էր։ Հետո, երբ Սպահանն ընդլայնվեց, բնակավայրը քաղաքի մի մասը դարձավ։

Ակտիվ ու հարուստ առևտրի շնորհիվ այդ վայրերում վերաբնակեցվածների մեծ մասը լավ հարստացավ։ Աբբասն ու նրա հետնորդները հարստությունը չխլեցին` շատ լավ գիտակցելով, որ կապիտալը հօգուտ երկրի է աշխատում, նույնիսկ հայերին մեծ արտոնություններ տվեցին։

Հենց այն ժամանակ էլ` XVII դարում, կառուցվեց Վանքի տաճարը։ Բանն այն է, որ «վանք» բառը Սպահանում անվանական է դարձել, ու պարսիկները, որոնք դժվարանում էին հայկական անունն արտասանել, այն պարզապես վանք էին անվանում։

Հայկական վանքի կախարդանքը, կամ ինչու է Տաթևը կանգուն մնացել անդնդի եզրին

Տաճարը մի քանի ոճի մեջ է կառուցված. դրանում կան քրիստոնեական ու մուսուլմանական ճարտարապետական ոճերը, բայց այդ բազմազանությունը կառույցին անկրկնելի տեսք է հաղորդում։ Տաճարի ներքին հարդարանքը հարուստ է, այն չի համապատասխանում հայկական վանքերի զուսպ ինտերիերին. Այն, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է մուսուլմանական շրջապատով։

Վանքը բարձր ցանկապատ ունի, դրա համար հեռվից այն առանձնապես աչքի չի ընկնում։ Չիմացող մարդը կարող է մտածել, որ դա մզկիթ է (եթե գմբեթի խաչը չնկատի), սակայն ներսում այդ տպավորությունն անհետանում է։

Վանքը ներսից ամբողջովին որմնանկարներով է պատված, զարդարված է ոսկով։ Սրբերի ու հրեշտակների դեմքերը, որմնանկարների սյուժեները ակնհայտորեն բյուզանդական ոճի են։ Դրանք այնքան շատ են, որ թվում է` այդ նկարներով կարելի է Աստվածաշունչն ուսումնասիրել։ Բայց ներքևում նախշազարդումները պարսկական խճանկարի են նմանվում։

Վանքի տարածքում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան ու երկհարկանի հայ մշակույթի թանգարան կա։ Այնտեղ XVII դարում` 1638 թվականին, վանական Խաչատուր Կեսարացու նախագծած տպագրահաստոց կա։ Նա Սպահանում տպագրատուն ու նույնիսկ թղթի արտադրության փոքր գործարան ուներ։ Ու, բնականաբար, գրքեր էլ էր տպագրում։

Այստեղ շատ հարուստ գրադարան կա, որտեղ գրեթե հազար ձեռագիր ու տպագիր հին գիրք են պահվում, հիմնականում` կրոնական բնույթի, սակայն կան նաև պատմությանն ու արվեստին վերաբերող աշխատություններ, Շահ Աբբասի հրամանները (որոնք վերաբերում են հայերին ու պարսից հողում նրանց արտոնություններին) ու այն մարդկանց, ովքեն նրանից հետո են իշխել։

Այսպիսինն է Սպահանի վանքը, որն, իհարկե, ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան շատ անգամ կարդալ դրա մասին։

Իսկ ինչ վերաբերում է Իրանի պետական կազմակերպությունների` ՅՈՒՆԵՍԿՕ դիմելու նախաձեռնությանը, խոսքերն այստեղ ավելորդ են։ Իրանը հերթական անգամ վարվեց այնպես, ինչպես վարվում են իսկական հարևաններն ու հավատարիմ ընկերները։ Թերևս, մենք դրանում երբեք չենք կասկածել։