Վրաստանում սեղմված գազը մինչև հիմա ավելի թանկ է, քան Հայաստանում. վարչապետ

Հայաստանը Վրաստանին վճարում է գազի տարանցման համար, բայց, միևնույն է, այն ավելի էժան է վաճառում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Վրաստանում սեղմված գազը մինչև հիմա ավելի թանկ է, քան Հայաստանում։ Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը` պատասխանելով «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Շաքե Իսայանի հարցին։

Ի՞նչն է թանկացել 2017 թվականին

Հայաստանի լցակայաններում գազն ավելի էժան է (մեկ խորանարդ մետրի համար 220 դրամ), այն դեպքում, որ Հայաստանը վճարում է Ռուսաստանին դրա տարանցման համար։ Իսկ այնտեղ գազը, եթե դրամի վերածենք, արժե 260-310 դրամ։

«Գազը թանկացել է մեկ խորանարդ մետրի համար 190 դրամից մինչև 220 դրամ, վերադարձել է 2015թ-ի գնին։ Իհարկե, լավ կլիներ, եթե գինը նույնը մնար, բայց դա նորություն չէ։ Մենք այդ գնով էլ ապրել ենք և նվազեցրել այն, երբ հնարավորություն է եղել», — ասաց Կարապետյանը։

Հիշեցնենք, որ 2018թ-ից Հայաստանում սեղմված գազի ակցիզը մեկ խորանարդ մետրի համար 8,33 դրամից դարձել է 25 դրամ։