ՌԱԴԻՈ

Հայրապետյան. «Պետական գանձարանում 400 մլն դրամի իրացվելի ակտիվ կա»

Культурно-исторические экспонаты из архивов Государственного казначейства были представлены в Государственном музее. Армен Айрапетян
Ֆինանսների նախարարությունը մտադիր է վաճառել գանձապետարանում պահվող պետական ունեցվածքը։ Հասարակության շրջանում տարածված լուրերը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը։
Sputnik
Արմեն Հայրապետյան
Արմեն Հայրապետյան

Պատմամշակութային արժեքներն ընդհանրապես օտարման ենթակա չեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով գանձապետարանում պահվող արժեքների վաճառքի մասին ՀՀ կառավարության ընդունած որոշումը, ասել է ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը։

«Իրացվելի են համարվում թանկարժեք մետաղները, քարերը։ Որպեսզի մենք կարողանանք արտակարգ իրավիճակներից ապահովել մեր երկիրը, պետք է ունենանք այնպիսի պահուստներ, որոնք իրացվելի են»,- ասաց նա։

Փոխնախարարը հիշեցրեց, որ ժամանակին փորձ արվեց վաճառել մարգարիտները, որոնք ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արժեքը, բայց չկարողացավ շուկայական գնով վաճառել դրանք. գնորդ չգտնվեց։ Հայրապետյանի խոսքով` եթե դրանք իրացնելու խիստ անհրաժեշտություն առաջանար, պետությունը ստիպված էր լինելու անհամեմատ ավելի ցածր գնով վաճառել։

«Մենք փորձելու ենք այն բոլոր արժեքները` քարերը, մետաղները, որոնք ոչ իրացվելի են, փոխել ավելի որակյալներով»,- ասաց փոխնախարարը։

Արմեն Հայրապետյանի տեղեկացմամբ, Պետական գանձարանում այսօր 400 մլն դրամի իրացվելի ակտիվ կա, որոնք հիմնականում ոսկու ձուլակտորներ են, և 1.5 մլրդ դրամի իրացվելի միջոցներ` իրեր, որոնք ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արժեքը։