Բուլղարիան Հայաստանին խնդրել է աշխատանքային միգրացիայի մասին համաձայնագիր կնքել

Երկկողմանի համաձայնագիր կնքելու նախաձեռնության հեղինակը Սոֆիան է։ Բուլղարիան հույս ունի փաստաթուղթը ստորագրել փետրվարին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Փետրվարին Բուլղարիան մտադիր է Հայաստանի հետ աշխատանքային միգրացիան կարգավորող համաձայնագիր կնքել։ Այս մասին հայտնում է economy.bg կայքը` հղում անելով Բուլղարիայի աշխատանքի ու սոցիալական քաղաքականության նախարար Բիսեր Պետկովին։

Քանի՞ երկիր կարող են մեկնել ՀՀ քաղաքացիներն առանց վիզայի. վարկանիշ

Բուլղարացի պաշտոնյայի խոսքով` աշխատանքային միգրացիայի ոլորտում հայ-բուլղարական համագործակցությունը հիմնվելու է երկկողմանի համաձայնագրերի վրա, նախաձեռնության հեղինակը բուլղարական կողմնն է։

«Փորձագետները մշակում են համաձայնագրերի տեքստերը», — ասել է նախարարը։

Պետկովի խոսքով` բուլղարական կողմը նման համաձայնագրերի կնքման մասին բանակցություններ է վարում Ուկրաինայի ու Մոլդովայի հետ։

Նշենք, որ Բուլղարիայի կառավարությունը դեռ 2017 թվականին հավանություն էր տվել աշխատանքային միգրացիան կարգավորող համաձայնագրի նախագծին։ Փաստաթուղթը հիմք է դարձել հայկական, մոլդովական ու ուկրաինական կողմերի հետ բանակցությունների համար։