ՀՀ Սահմանադրական դատարանը «խլել է» նախագահի ու պատգամավորների լիազորությունները

Նախագահն այսուհետ չի կարողանա նշանակել դեսպաններին, դատավորներին ու նախարարներին, նրան մնում է միայն իր ստորագրությունը դնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Ժողովրդի ընտրյալներին պատգամավորական մանդատից Հայաստանում զրկել կկարողանա միայն Սահմանադրական դատարանը, գրված է խորհրդարանի կողմից չորեքշաբթի երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունած «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի նոր տեքստում։

Լրացումները նախապատրաստվել են 2015 թվականի դեկտեմբերին ընդունած Սահմանադրական բարեփոխումների «հետքերով»։

Որ գերատեսչությունում բարձր աշխատավարձ կստանան, կամ ում համար են հավասար ՀՀ բոլոր պատգամավորները

Գործող օրենսդրության համաձայն`  նման որոշումներ խորհրդարանն է կայացնում։ Սակայն այժմ այդ լիազորությունները որոշել են տալ Սահմանադրական դատարանին, որպես անկախ և ապաքաղաքական մարմին (հիշեցնենք, որ վերջին անգամ Հայաստանում անձեռնմխելիությունից ու մանդատից զրկեցին չորս պատգամավորի, 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո)։

Խորհրդարանին սահմանափակել են նաև այլ հարցում. երբ ՍԴ–ն որևէ իրավական ակտ հակասահմանադրական ճանաչի, պատգամավորները պետք է առանց ուշացնելու, նշված ժամկետում «մաքրեն» օրենսդրությունը։

Ճշգրտված են նաև ապագա` արդեն խորհրդարանական հանրապետության նախագահի լիազորությունները. նա անձամբ չի նշանակելու բարձրագույն չինովնիկների (նախարարներ, դեսպաններ, դատավորներ, Գլխավոր շտաբի պետ), այլ ստորագրելու է կառավարության կամ խորհրդարանի համապատասխան որոշումները։ Սակայն նախագահն իրավունք է ունենալու վիճարկել այդ որոշումները Սահմանադրական դատարանում։

ՍԴ–ն որոշում է կայացնելու քաղաքական կուսակցությունների գործունեության արգելքի մասին։ Ղեկավարվելու է նա «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքում նշված հրահանգներով։ Մասնավորապես, կարգելվեն պետական համակարգը բռնի ուժով տապալելու կոչ անող կուսակցությունները։

Կրքեր նախագահի աթոռի շուրջ. ինչու է կրճատված լիազորություններով այս պաշտոնը դարձել գայթակղիչ

Սակայն մեղավորներին դատարանն անձամբ չի փնտրելու` իրավական և քաղաքական շահերի բախումից խուսափելու համար։ Նման հայց ՍԴ կկարողանան ներկայացնել միայն կառավարությունն ու խորհրդարանը։

Խորհրդարանական կառավարման համակարգ նախատեսող նոր Սահմանադրության համաձայն` 2018 թվականից զգալի կընդլայնվեն օրենսդիր և գործադիր իշխանության իրավասությունները (կառավարություն և խորհրդարան)։ Հայաստանի քաղաքական համակարգի բարեփոխման գործընթացը պետք է վերջնական ավարտվի 2018 թվականի ապրիլին. պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախագահական երկրորդ ժամկետի ավարտից հետո։

Ապրիլի 9-16-ը խորհրդարանական խմբակցությունները պետք է ներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուներին, որից հետո կառավարության ղեկավարին կընտրի խորհրդարանն ու կներկայացնի նախարարների կաբինետի մյուս անդամների` նախարարների և փոխվարչապետների, հաստատմանը։