Հայ դպրոցականները ստեղծել են Թրամփին` «լրացված իրականության մեջ»

Ինժեներական «Արմաթ» լաբորատորիայի ուսանողները ստեղծել են ամերիկացի քաղաքական գործչի պատկերը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Թալինի ավագ դպրոցի «Արմաթ» լաբորատորիայի սաները արդեն AR հավելվածներ են գրում։

ԱՄՆ «լրացված» նախագահ Դոնալդ Թրամփի կերպարը հայտնվել է լաբորատորիայի Facebook–յան էջում։ Բացի սկանդալային քաղաքական գործչից դպրոցականները նաև վիրտուալ կմախք են ստեղծել, ինչը, հաշվի առնելով կերպարի մանրամասներն ու բարդ անիմացիան, ավելի դժվար էր։

Լրացված իրականությունը (augmented reality — AR)`  իրական ժամանակի ռեժիմում իրական աշխարհում թվային կոնտենտի ներդրման տեխնոլոգիայի ընդհանուր անվանումն է։

Նշենք, որ Հայաստանում կա «Արմաթ» դպրոցական ռոբոտաշինության 210 լաբորատորիա (մասամբ դրանք հովանավորվում են ՏՏ բիզնեսի կողմից): Այնտեղ դասերից հետո աշակերտներին օգնում են անվճար սովորել ինժեներիայի հիմունքներ:

9 տարիների ընթացքում այդ խմբակներից դպրոցականների 84% —ը գնացել է բուհեր, իսկ 12% —ն արդեն սկսել են իրենց ստարտափերը:

Հայաստանում ռոբոտաշինության դպրոցական խմբակները գործում են 2008 թ.-ից: Հայաստանի ՏՏ ձեռնարկությունների միության (UITE) վերջերս անցկացրած հարցման համաձայն՝ տարբեր տարիների ընթացքում այդ խմբակների աշակերտների 84% —ն ընդունվել է բուհեր, 39% —ը ուսման հետ համատեղ արդեն աշխատում է, 12% —ը ստեղծել է իր սեփական ստարտափերը: