Վրաստանի նախագահը զավակ է ունեցել

Վրաստանի նախագահի երրորդ երեխան ծնվել է։ Փոքրիկի անունն արդեն որոշել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երրորդ անգամ հայր է դարձել։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։

«Թոմա Մարգելաշվիլին ծնվեց»,- Facebook-ի իր էջում գրել է երջանիկ հայրը։

Սա Գեորգի Մարգվելաշվիլու և Մակի Չիչուայի երկրորդ զավակն է։

Գեորգին ու Մակին ամուսնացել են 2014 թվականի սեպտեմբերն, իսկ 2015 թվականի փետրվարի 2-ին ծնվել է նրանց առաջնեկը` Թեմոն։

Մարգվելաշվիլին ունի չափահաս աղջիկ, իսկ կինը` որդի։