Հայաստանում դիզելի գինը չափազանցված է. ֆինանսների նախարարության մտահոգությունը

Բիզնեսի համար նախատեսվել է հարկային «զեղչ», որի մասին նա գնագոյացման ժամանակ մոռացել էր։Բիզնեսի համար նախատեսվել է հարկային «զեղչ», որի մասին նա գնագոյացման ժամանակ մոռացել էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Հնարավոր է` դիզելային վառելիքն ավելի շատ է թանկացել, քան կարելի էր սպասել։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց Հայաստանի ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը։

Զգուշացեք խարդախներից. ավտոմեքենաների գազը պետք է թանկանա ոչ ավելի, քան 10 տոկոսով

2018թ-ի հունվարից Հայաստանում նվազել է դիզելի ակցիզը, բայց ի հայտ է եկել ԱԱՀ։ Ներկրողները, հավանաբար, ուղղակի գնից հանել են առաջին հարկը և ավելացրել երկրորդը։ Բայց այստեղ, հիշեցրեց փոխնախարարը, հաշվի չեն առել մի կարևոր հանգամանք։

Դիզելի այն ցիստեռները, որոնք բերել են մինչև հունվարի 1-ը և որոնց համար վճարել են հին, բարձր ակցիզը, կարելի է նոր, ցածր ակցիզով վաճառել, իսկ յուրաքանչյուր տոննայից 22 հազար դրամ տարբերությունը հանել ապագա հարկերից։

Այլ կերպ ասած` բիզնեսի համար նախատեսված է հարկային «զեղչ», որի մասին նույն բիզնեսը նախընտրել է «մոռանալ», որպեսզի դա չանդրադառնա դիզելի գնի վրա։

Ուստի հնարավոր է, որ դիզելն ավելի քիչ թանկանա։ Բայց սա նախնական դատողություն է, որը պետք է ստուգել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործընկերների հետ, ասաց փոխնախարարը։

Նշենք, որ 2018թ-ի հունվարից Հայաստանում դիզելային վառելիքը թանկացել է մոտավորապես 15 տոկոսով։ Հանրապետությունում դիզելով աշխատում են ավտոբուսները և գյուղտեխնիկան։