Գարեգին Բեկչյանն այլևս Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդը չէ

Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Սրբազան Գարեգին Բեկչյանն այսօրվանից պաշտոնապես լքեց Գերմանիայի հայոց պատրիարքության տեղապահի պաշտոնը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Պոլսո Հայոց պատրիարքի ընտրված տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանն այս օրերին Գերմանիայում է։ Նա գլխավորում է Գերմանիայի թեմի առաջնորդի ընտրության սկզբնական փուլը։ Այս մասին ասված է առաջնորդարանի ֆեյսբուքյան էջում։

Էստուկյան. «Աթեշյանի պես խայտառակված հոգևորական չկա»

Գերմանիայի Առաջնորդարանի մամուլի դիվանի հաղորդագրության համաձայն` Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն ընդունել է Բեկչյանի հրաժարականը և տվել է Հայրապետական իր օրհնությունը` Գերմանիայի Հայոց Թեմի Առաջնորդական տեղապահ ընտրելու։

Հունվարի 12–ին Գերմանիայի Հայոց թեմի թեմական խորհուրդը` Տեղապահի գլխավորությամբ, արտահերթ ժողով է գումարել։ Թեմական կանոնադրության համաձայն` գաղտնի քվեարկություն է տեղի ունեցել, որի արդյունքում Առաջնորդարանի Տեղապահ է ընտրվել Տեր Սերովբե Վարդապետ Իսախանյանը։

Պոլսո Հայոց պատրիարքարանի տեղապահ նշանակվելուց հետո Գարեգին Բեկչյանը գործնականորեն հեռացվել է Գերմանիայի Առաջնորդարանի առաջնորդական պաշտոնից։

Իսկ այս ընթացքում նա համատեղում էր Գերմանիայի և Պոլսո պատրիարքարանների աշխատանքը։ Գարեգին Բեկչանն ասել է, որ եթե անգամ չընտրվի Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում, կշարունակի ապրել Թուրքիայում` իր ծննդավայրում։

Հիշեցնենք, որ 2017թ.-ի փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահի ընտրություն: Ընտրություններում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին հաղթած Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, չնայած Աթեշյանի ու պետության կողմից միջամտություններին, ստանձնեց Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնը և արդեն ձեռնամուխ է եղել պատրիարքի ընտրությունների կազմակերպմանը։ Պատրիարքի ընտրությունների անցկացման համար, սակայն, իշխանությունների կողմից սպասվող գրավոր համաձայնությունն այդպես էլ մինչ օրս չի հղվել հայ համայնքին: