Աջ ղեկով «պահմտոցին» Հայաստանում. պատգամավորը մեղադրել է իշխանություններին ոչ հետևողական լինելու մեջ

Ասես ոչ ոք չի պատրաստվում հասարակական լսումներ անցկացնել Հայաստանում աջ ղեկով մեքենաների թեմայով, սակայն օրենքների մասին սկզբում հայտարարում են, հետո` փոխում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Հայաստանի իշխանությունները «աջ ղեկի» թեմայով ժողովրդի հետ պահմտոցի են խաղում, այսօր խորհրդարանում հայտնեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Նոր Սահմանադրության համաձայն` իշխանությունները պարտավոր են հասարակական քննարկումներ անցկացնել այն բոլոր օրինագծերի վերաբերյալ, որոնք կարող են անդրադառնալ մարդկանց լայն զանգվածների վրա։ Հայաստանում միայն պաշտոնական տվյալներով 35 հազար աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ ավտոմեքենա կա։ Այնուամենայնիվ, իշխանությունները չեն պատրաստվում այդ հարցով քննարկումներ անցկացնել։

Վրաստանում կարգելեն աջ ղեկ ունեցող ավտոմեքենաների գրանցումը

Պատգամավորը նշել է, որ Հայաստանի իշխանության մտադրությունը աջ ղեկով մեքենաները արգելելու մասին որոշ փոփոխությունների է ենթարկվել. աջակողմյան ղեկով մեքենաներն ամբողջությամբ արգելելու մասին գաղափարը այլևս չկա, փոխարենը հիմա առաջարկում են թույլ տալ շահագործել արդեն իսկ ներմուծած մեքենաները։

«Բայց չէ որ իրենք էին ասում, որ աջ ղեկով մեքենաներն ավելի վտանգավոր են։ Ինչպե՞ս են դրանք թույլ տալիս։ Ստացվում է` իրենք իրենց հակասում են», – ասել է Պետրոսյանը։

Հիշեցնենք` իշխանությունների մտադրությունը` աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ մեքենաների արգելման, բողոքի ալիք է առաջացրել։ Որովհետև լայն հնարավորություններ ունեցող շատ վարորդների համար դա մեքենա գնելու մատչելի տարբերակ է։