Արդեն հաստատ է`Նալբանդյանն ու Մամեդյարովը երկու օրից կհանդիպեն

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Լեհաստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Հայաստան և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը կհանդիպեն ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում էԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

«Հանդիպումը կկայանա հունվարի 18-ին Կրակովում»,- Twitter-ի իր էջում գրել է Բալայանը։

Հիշեցնենք, որ Նալբանդյան- Մամեդյարով վերջին հանդիպումը կայացել էր 2017թ-ի դեկտեմբերի 6-ին Վիեննայում:

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ավելի վաղ հայտնել էր, որ այս հանդիպումից սպասելիքները մեծ չեն, բայց նման հանդիպումները նպաստում են շփման գծի լարվածության թուլացմանը։