Բաղդադում պայթյուններ են որոտացել. 26 մարդ մահապարտների զոհ են դարձել. տեսանյութ

Երկու մահապարտներն իրենց պայթեցրել են Իրաքի մայրաքաղաքի կենտրոնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Մահապարտ ահաբեկիչներն իրենց պայթեցրել են Բաղդադի կենտրոնական հրապարակներից մեկում, նախնական տվյալների համաձայն` 26 զոհ կա։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաընկերությունը։

​Արևելյան Բաղդադի առողջապահության պետ բժիշկ Աբդել Հանի Ալ Սաադին հայտնել է 26 զոհի ու 90 վիրավորի մասին։

Միաժամանակ AP և Reuters գործակալությունները, հղում անելով Իրաքի ՆԳՆ-ին, հայտնում են 16 զոհի ու 65 վիրավորի մասին։

Խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը, սակայն սա բնորոշ է «Իսլամական պետություն» (արգելված է Ռուսաստանում) խմբավորմանը, ասվում է հայտարարության մեջ։

Վերջերս Բաղդադի և այլ իրաքյան քաղաքների վրա հարձակումների թիվը զգալիորեն պակասել է, քանի որ երկրի անվտանգության ուժերը վերադարձրել են հսկողությունը գրեթե ամբողջ տարածքում, որը մինչ այդ «Իսլամական պետության» ենթակայության տակ էր։