Հայաստանը Վարդավառն ու Տյառնընդառաջը կներկայացնի ՅՈՒՆԵՍԿՕ–ին

ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը Sputnik Արմենիայի «Արտբոքս» հաղորդաշարի շրջանակում պատմում է ոչ նյութական մշակութային արժեքները ՅՈՒՆԵՍԿՕ–ին ներկայացնելու, հայտերի ընդունման ընթացակարգի մասին։
Sputnik

Դուդուկ, խաչքար, Սասնա ծռեր, լավաշ ու քոչարի։ Ինչպե՞ս է մշակութային արժեքը դառնում համաշխարհային ժառանգության մասնիկ, և որո՞նք են Մշակույթի նախարարության հաջորդ քայլերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարթակում։

ՀՀ մշակույթի նախարարությունը 2018 թվականին պատրաստվում է հայտ ներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ին Տյառնընդառաջ ու Վարդավառը ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ներառելու համար։