Սիմոնյանը, Եգորյանը և Շահնազարյանը դարձել են Պուտինի վստահված անձինք

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է 259 հոգուց կազմված ցուցակը, որոնք դարձել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձինք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Russia Today–ի և Sputnik–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, ինչպես նաև սուսերամարտուհի, օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանն ընդգրկվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձանց ցուցակում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուրբաթ միաձայն հաստատել է նախագահական ընտրություններում Ռուսաստանի նախագահի վստահված անձանց ցուցակը։

Այդ ցուցակի մեջ մտել է ևս մի հայ` անվանի ռեժիսոր Կարեն Շահնազարովը, որը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է, որ վստահում է Պուտինին։

Նա իսկական Քեոսայանն է. Մարգարիտա Սիմոնյանը պատմել է իր ու ամուսնու հարաբերությունների մասին

«Ես երբեք չեմ թաքցրել իմ աջակցությունը և Պուտինին համարում եմ առավել արժանի թեկնածու։ Նույնիսկ եթե ինձ չընտրեին որպես վստահված անձ, միևնույն է, ես կսատարեի նրան», – ասել է ռեժիսորը։

Նրա խոսքով` վստահված անձինք աջակցում են նախագահի պաշտոնում թեկնածուի ծրագրին, կոչ անում ընտրել նրան և մասնակցում բանավեճերի։ Իսկ դա, ինչպես նշել է Շահնազարովը, չի հակասում իր անձնական հայացքներին։

Այդ ցուցակում հայտնվել են նաև երգչուհիներ Պոլինա Գագարինան, Դիանա Գուրցկայան, երաժիշտներ Իգոր Բուտմանը, Իգոր Կրուտոյը, Լև Լեշչենկոն, դերասան Միխայիլ Բոյարսկին, փաստաբան Անատոլի Կուչերենան և ուրիշներ։