Հայաստանը պատրաստվում է զարմացնել ՅՈՒՆԵՍԿՕ–ին. ի՞նչ կա հերթում

Հայաստանն առաջին երկիրն է, որ քրիստոնեությունը պաշտոնապես պետական կրոն ընդունեց, բայց մեր երկիրը նաև նախաքրիստոնեական շրջանի հարուստ պատմություն ունի, վստահեցնում է ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. ՀՀ մշակույթի նախարարությունը 2018 թվականին պատրաստվում է հայտ ներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ին Տյառնընդառաջ ու Վարդավառը ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ներառելու համար։ Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը։

ՅՈՒՆԵՍԿՕ–ն ենթարկվեց Բաքվին, բայց հայկական տոլմայի համը դրանից չի փոխվի

Նրա խոսքով` Հայաստանն իր մշակութային քաղաքականությունն ունի, որի համաձայն էլ գործում է ու հայտ ներկայացնում ՅՈՒՆԵՍԿՕ-ին։ Հաջորդ քայլը լինելու է հայտնի որևէ ծիսակատարություն ներկայացնելը։

«Մեծ աշխատանք է տարվել, մտադիր ենք այս տարի ներկայացնել Տրնդեզ ու Վարդավառ տոները, 2019 թվականին` հայ գիրը», — ասաց Սամուելյանը։

Բացի այդ, ինչպես նշեց փոխնախարարը, Դաքքան և Սինգապուրը պատրաստվում են հայտ ներկայացնել իրենց երկրներում գտնվող հայկական եկեղեցիները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառելու համար։

Նրա խոսքով` մտածել են նաև ժայռապատկերները ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնելու մասին, և մասնագետները եկել են մի ընդհանուր եզրակացության, որ պետք է ներկայացնել Սյունիքի Ուղտասար լեռան ստորոտի ժայռապատկերները։

Ինտերնացիոնալ հայտեր

Կան երկրներ, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ին հայտ են ներկայացնում իրենց տարածքում բնակվող ազգային փոքրամասնություններին պատկանող որևէ օբյեկտի համար։

Սամուելյանի խոսքով` ՅՈՒՆԵՍԿՕ-ն ողջունում է բազմազգ հայտերը։

«Ամենահայտնի օրինակը բազեներով որսն է։ Ներկա պահին հայտ են ներկայացրել միաժամանակ 13 պետություն, և ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2016 թվականին որսի այդ տեսակը ներառել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում», — նշեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Հայտը բաց է, և շատ երկրներ կարող են մասնակցել այդ կոլեկտիվ աշխատանքին։

Բազեով որսի հայտ ներկայացրած երկրներ ցանկում են Ղազախստանը, ԱՄԷ-ն, Ավստրիան, Բելգիան, Չեխիան, Ֆրանսիան. Գերմանիան, Հունգարիան, Իտալիան, Կորեան, Մոնղոլիան, Մարոկոն, Պակիստանը, Պորտուգալիան, Քաթարը, Սաուդյան Արաբիան, Իսպանիան, Սաուդիան Արաբիայի Հանրապետությունը։

Ինչպես հայ կինը գերմանացի ամուսնուն սովորեցրեց տոլմա փաթաթել

Ինչպես նշեց Սամուելյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին հայտ ներկայացնելն այդքան էլ հեշտ չէ. մեծածավալ աշխատանք է պահանջվում, որը կարելի է համեմատել ատենախոսության պաշտպանության հետ։

Նա ավելացրեց, որ հայ մասնագետներն արդեն այսօր կարող են տեղեկություն ստանալ պոտենցիալ հայտերի մասին, այսինքն քննարկումը կարելի է սկսել հենց հիմա։ Եթե հայկական կողմն իրեն հետաքրքրող հայտ տեսնի, կարող է անհապաղ արձագանքել և իր նկատառումներն ու նկատողություններն ուղարկել։

Մշակույթի նախարարությունը արտգործնախարարության հետ համատեղ մշտապես աշխատում է այդ ուղղությամբ։

Հարևան տոլման

2017 թվականի դեկտեմբերին տոլմայի ադրբեջանական բաղադրատոմսը ներառվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց հայ հասարակության շրջանում։

«Հայկական պատվիրակությունն իր ելույթի ժամանակ հայտնել էր իր տեսակետն ու ներկայացրել իր դիրքորոշումը։ Տոլմայի ադրբեջանական բաղադրատոմսը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ներառելու վերաբերյալ մեր որոշ նկատողությունները հաշվի էին առնվել, սակայն որոշ մեկնաբանություններ չէին ընդունվել։ Օրինակ` մենք նշել էինք, որ այդ հայտի հեղինակներից մեկը ՀԿ-ի անդամ է, որը հայտնի է իր հակահայկական և ռասիստական ելույթներով», — ասաց Սամուելյանը։

Հայերի քոչարին համերաշխություն է քարոզում աշխարհին. ՅՈւՆԵՍԿՕ–ն կնիքը դրեց

Նրա խոսքով` նման բան հայկական կողմն ընդունել չէր կարող։

«Մենք ուզում էինք, որ այդ հայտը չեղարկվի։ Բայց նման բան տեղի չունեցավ, այդ պատճառով Հայաստանը չքվեարկեց այդ հայտի համար», — ավելացրեց փոխնախարարը։

«Ինչ վերաբերում է հայկական «Քոչարիին», այդ կապակցությամբ որևէ մեկնաբանություն չի եղել, և հայտն ընդունվել է առանց որևէ փոփոխությունների` ի տարբերություն տոլմայի վերաբերյալ հարևան երկրի ներկայացրած հայտի», — ասաց Սամուելյանը։

Նա ավելացրեց, որ խաչքարն ու լավաշը նույնպես ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեքների ցուցակում, ինչը հարևան Ադրբեջանի սրտով չէ։ Ադրբեջանցիները փորձել են իրենցով անել նաև դրանք։ Օրինակ` ադրբեջանական կողմը փորձել է խաչքարը ներկայացնել որպես «խաչդաշ», ինչը սակայն չի անցել։