Ծեծկռտուք` համայնքների խոշորացման պատճառով. 6 մարդ ձերբակալվել է

Շատին և Եղեգիս համայնքների բնակիչների ծեծկռտուքի պատճառով մեկ մարդ վիրավորվել է. 6 անձի ձերբակալել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` պարզելու Շատին գյուղում հունվարի 7-ին մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հանգամանքները. 6 անձ ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

2018թ. հունվարի 7-ին, ժամը 16:15-ին, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Շատին գյուղի բնակիչ Դ.Մարտիրոսյանը:

Լոքյան. Խոշորացված համայնքներում գրանցված արդյունքները հրաշալի են

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Դ.Մարտիրոսյանը նշված մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը` Շատին գյուղի «Հոստուն» կոչվող թաղամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Իրականացվում են անհրաժեշտ  քննչական և օպերատիվ որոնողական միջոցառումներ՝ պարզելու միջադեպի շարժառիթը, մասնակից անձանց շրջանակը, անհատականացվում նրանցից յուրաքանչյուրի գործողությունները։ 6 անձ ձերբակալվել է։

ԶԼՄ–ների տեղեկությամբ` են բողոքի ակցիաներ ու ծեծկռտուքներ են իրականացնում Շատինի նախկին համայնքապետ Սամվել Խուդոյանի կողմնակիցները։ Նրանք պահանջում են, որ համայնքապետի ընտրությունները չեղարկվեն:Հիշեցնենք, որ 2017 թվականի նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում խոշորացված Եղեգիս համայնքի համայնքապետ է ընտրվել ՀՀԿ-ական Արթուր Ստեփանյանը:Եղեգիսի ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել էր 4 թեկնածու: Շատինի նախկին համայնքապետ Տիգրան Խուդոյանը ստացել է 1816 ձայն, Արմեն Սեդրակյանը՝ 15 ձայն, Մամիկոն Սմբատյանը`37 ձայն, իսկ Արթուր Ստեփանյանը ստացել է 1952 ձայն և ընտրվել համայնքի ղեկավարի պաշտոնում: