Ալեքսանդր Ռևայի հայ կինը հիշել է, որ նաև մայր է

Ռուսաստանի «ամենագեղեցիկ» տղամարդու և հայտնի հումորիստի կին լինելը հեշտ չէ։ Անժելիկա Ռևան ստիպված է համապատասխանել հայտնու ամուսնու` Ալեքսանդր Ռևայի կարգավիճակիին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Հայտնի շոումեն, հումորիստ և երգիչ Ալեքսանդր Ռևայի հայ կինը` Անժելիկան, զվարճացրել է Instagram–ում իր բաժանորդներին։

Գեղեցկուհին լուսանկար է հրապարակել աղջիկների հետ` հումորային մակագրություն թողնելով։

«Նստած սպասում եմ ընթրիքին… սպասում եմ սպասում, թե երբ մայրս կպատրաստի այն, իսկ հետո հիշեցի, որ մայրը ես եմ», – գրել է Անժելիկան։

 

Օգտատերերին այնքան դուր է եկել լուսանկարը, որ նրանք իսկույն սկսել են մեկնաբանություններ գրել. «Գեղեցիկ աղջիկներ, չեմ կարողանում աչքս կտրել», «Ձեր ամուսնու բախտը բերել է, երջանկություն ձեր ընտանիքին», «Տարիների հետ Դուք ավելի եք գեղեցկանում»։

Գալուստյան vs Ռևա. երգի մրցույթը վերածվել է հումորային մենամարտի

Ուկրաինական արմատներով Ալեքսանդր Ռևան ու հայուհի Անժելիկան ամուսնացած են 2007թ-ից։ Ռուսաստանի ամենացանկալի տղամարդը բազմիցս հայտարարել է, որ նրանց ծանոթությունը պատահական չի եղել։ Ապագա ամուսինները ծանոթացել են գիշերային ակումբում, թեև Անժելիկան սովորաբար խոսափել է նման հաստատություններից։

Ռևային հիացրել է հայուհու պարը, և նա որոշել է նվաճել աղջկան «կրքոտ պարային» շարժումներով, բայց աղջիկն ուշադրություն չի դարձրել։ Արդյունքում արտիստը գնացել է ակումբից հեռացող Անժելիկայի և նրա ընկերուհու հետևից, առաջարկել նրանց լիմուզինով տուն տանել։

Աղջիկները մտածել են ու նստել մեքենան։ Այդպես էլ ծանոթացել է Ռուսաստանի ամենաոճային զույգը։ Նրանք այժմ երկու աղջիկ ունեն` Ամելին և Էլիսը։

Ռուսական ԶԼՄ-ների տվյալներով` Անժելիկան հորական կողմից հայ է։ Աղջիկն իր գրառումներում կարոտով է հիշում Հայաստանը։