Կատրին Դենյովն ու 100 կանայք. սիրահետումը քրեական զանցանք չէ

Ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դենյովն արձագանքել է սեռական ոտնձգությունների վերաբերյալ աղմկահարույց հայտարարություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Հարյուր կանայք` ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դենյովի գլխավորությամբ, դատապարտել են «տղամարդկանց նկատմամբ ատելության» ալիքը։ Ակտիվիստ կանանց խումբը նամակ է գրել, որը հրապարակել է Le Monde-ը։

Սկանդալ Հոլիվուդում. Ջոլին ու Փելթրոուն պատմել են պրոդյուսերի ոտնձգությունների մասին

Դենյովը կարծում է, որ այն տղամարդիկ, որոնք ընդամենը «հպվել են ինչ-որ մեկի ծնկին կամ փորձել են համբույր ստանալ», դաժանորեն են պատժվել։

«Տղամարդիկ պատժվել են շատ սեղմ ժամկետում, ստիպված են եղել հեռանալ աշխատանքից, չնայած նրանք ընդամենը ինչ-որ մեկի ծնկին են կպել կամ փորձել են համբույր կորզել։ Մենք հանդես ենք գալիս հանուն սիրահետելու ազատության, քանի որ դա սեքսուալ ազատության անքակտելի մասն է կազմում»,- ասված է նամակում։

Նշենք, որ անցած տարվա ընթացքում սեռական ոտնձգությունների մեղադրանքներ հնչեցին շատերի հասցեին։ Տղամարդկանց ոտնձգությունների վերաբերյալ մեղադրանքների առաջին «հերոսը» պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնն էր։ Հայտնի դերասանուհիներ Անջելինա Ջոլին ու Գվինեթ Փելթրոուն խոստովանել էին, որ պրոդյուսեր Հարվի Վայնշթեյնը սեռական ոտնձգություններ է թույլ տվել նրանց նկատմամբ։ Ավելի ուշ մեղադրանքների թիրախում հատնվեց նաև ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը։