Քարդաշյանի ամուսինը զանգել ու երգել է քաղցկեղով հիվանդ աղջկա համար մահից մեկ օր առաջ

Քարդաշյանը գրել է Twitter–ում, որ ընտանիքն աղոթում է հանգուցյալի ընտանիքի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Ռեփեր Քանյե Ուեսթը կատարել է մահացող երկրպագուհու վերջին ցանկությունն ու անձամբ նրա համար երգ է կատարել FaceTime ծառայության միջոցով։ Այս մասին հայտնում է բրիտանական Mirror պարբերականը։

Քիմ Քարդաշյանը հայ հոր հուզիչ լուսանկարն է հրապարակել

Քաղցկեղով հիվանդ աղջիկը, որի տարիքը չի նշվում, Քանյե Ուեսթի երկրպագուն է եղել։ Աղջկա ընտանիքը դիմել է արտիստին` խնդրելով կատարել մահացող աղջկա` իր հետ անձամբ շփվելու վերջին ցանկությունը։

«Երգիչը կապ է հաստատել աղջկա հետ FaceTime-ով, իսկ հետո նրա խնդրանքով կատարել է I Love Kanye երգը», — հայտնում է աղբյուրը։

Կուռքի հետ խոսելուց մեկ օր անց աղջիկը մահացել է։

Ռեփերի արարքի մասին հայտնի է դարձել Ուեսթին դիմած ընտանիքի ծանոթներից մեկի շնորհիվ։ Կինը պատմել է տեղի ունեցածի մասին ու ասել.

«Այնքան հարգեցի նրան։ Նա կյանքի վերջին րոպեներին երջանկացրեց աղջկան»։

Երբ պատմությունը հայտնվել է ամերիկյան պարբերականներում, Ուեսթի կինը` Քիմ Քարդաշյանը, մահացած աղջկան նվիրված գրառում է թողել Twitter-ում։

​Քարդաշյանը գրել է, որ ընտանիքն աղոթում է հանգուցյալի ընտանիքի համար։