ՌԱԴԻՈ

Բիչախչյան. «Նոր օրենքով երեխաներն ավելի հեշտությամբ են ՀՀ քաղաքացիություն ստանալու»

Երեխաների համար պարզեցվել է ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը։ Հունվարի 6-ից ուժի մեջ է մտել ՀՀ Քաղաքացիական նոր օրենսգիրքը։ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրել է օրենսգրքի փոփոխությունները։
Sputnik
Մնացական Բիչախչյան

ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում անցյալ տարի ՀՀ ԱԺ-ի ընդունած փոփոխությունները 2018թ հունվարի 6-ից ուժի մեջ են մտել։ Նոր օրենքում հեշտացվել է երեխաներին ՀՀ քաղաքացիություն տալու հարցը։

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով օրենքի մի շարք նոր դրույթները, նշել է, որ եթե նախկինում անհրաժեշտ էր 2 ծնողների համաձայնությունը, ապա այժմ երեխան կարող է ՀՀ քաղաքացի դառնալ նրանցից մեկի համաձայնությամբ։

«Հանդիպում էին դեպքեր, երբ մեկ ծնողը երեխայի հետ տարիներ շարունակ բնակվում էր ՀՀ-ում, սակայն հնարավորություն չէր ունենում դիմելու, քանի որ մյուս ծնողը տարիներ շարունակ բացակայում է ՀՀ-ից կամ միտումնավոր չէր տալիս համաձայնություն»,- ասաց Բիչախչյանը։

Հայաստանում ծնված երեխաներն էլ այսուհետև նոր օրենքով ավելի հեշտությամբ են ՀՀ քաղաքացիություն ստանալու։ ՀՀ քաղաքացիություն ունեցող մեկ ծնողի դիմումն էլ բավական է երեխային ՀՀ քաղաքացիություն տալու համար։