Երևանում փորձել են թալանել «ՀայՓոստի» բաժանմունքը

Անհայտ անձը փորձել է բաժանմունք մտնել լուսամուտից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Երեկ՝ հունվարի 8-ին, գողության փորձ է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ահազանգը հաստատվեց. Ջրաշենի դպրոցի զուգարանի մոտ նռնակ կա

Ժամը 21։50-ի սահմաններում անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Լենինգրադյան փողոցի թիվ 52 հասցում գործող «ՀայՓոստ» ՓԲԸ-ի թիվ 31 բաժանմունքի պատուհանը և ներս մտել։

Ինչպես հայտնում է կայքը, նա իր ծրագիրն ավարտին չի հասցրել և, ոչինչ չգողանալով, հեռացել է։

Կատարվածի մասին Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել «ՀայՓոստ» ՓԲԸ-ի անվտանգության աշխատակից, 34-ամյա Արսեն Մ.-ն։

Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։