ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Թուրքիայից փախած այլախոհներին ուղղված մահացու սպառնալիքները պետք է լուրջ ընդունել։ Այս մասին Facebook սոցիալական կայքի իր էջում գրել է ստամբուլահայ լրագրող Հայկո Բաղդատը։
«Կրկին զգուշացնում եմ։ Գերմանիայում մահափորձերի մասին հայտարարությունը լուրջ ընդունեք», — գրել է նա։
Հայկոն Գերմանիայում է ապրում։ 2015 թվականին, երբ դեռ Թուրքիայում էր, թվիթ էր գրել Անկարայի այն ժամանակվա քաղաքապետ Մելիհ Գյոքչեքի մասին։
Գյոքչեքը վիրավորվել էր, դատարանը տուգանք էր նշանակել, և Հայկոն նա Գերմանիա էր մեկնել։
Նշենք, որ դեռ դեկտեմբերին Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը զգուշացնում էր` Եվրոպայում պատրաստվում են սպանել Թուրքիայից փախած մտավորականության ներկայացուցիչներին` գրողներին ու լրագրողներին, նաև ալևիներին ու հայերին։
«Թուրքիայում այսօր տիրող մթնոլորտը նման է այն մթնոլորտին, որը ստեղծել էին Թալեաթն ու Էնվերը։ Այն ժամանակ ժողովրդի ժողովրդավարական պահանջները նույնն էին, ինչ հիմա պահանջում է քրդական կուսակցությանը», — ասել է նույն Փայլանը։
Պատգամավորի տվյալների համաձայն` սպանությունների կազմակերպման հետևում Թուրքիայից կառավարվող մի ամբողջ խմբավորում է աշխատում։