ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Հայտնի երգիչ Ռիկի Մարտինը «Ոսկյա գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ պատմել է, որ պատրաստվում է ամուսնանալ հայ–քրդական ծագում ունեցող Ջվան Յուսուֆի հետ։ Յուսուֆի հայրը քուրդ է, իսկ մայրը` հայ։ Այս մասին գրում է spletnik.ru։
Հայտնի 46–ամյա երաժիշտ ու դերասան Ռիկի Մարտինը կարմիր գորգի վրա հայտնվել է իր զուգընկերոջ` Ջվան Յուսուֆի հետ։ Սակայն մի քանի կադր լուսանկարվելուց հետո Ռիկին թողել է սիրեցյալին` լրագրողների հետ զրուցելու համար։
Սկզբում Ռիկին պատմել է իր 9 տարեկան զույգ որդիների` Վալենտինոյի ու Մատեոյի մասին, որոնց հետ, ի դեպ, նրա զուգընկերը շատ լավ է լեզու գտնում։
Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք արտիստը նախատեսում է էլի երեխաներ ունենալ, նա ոգևորված պատասխանել է.
«Ես չորս զույգ երկվորյակ եմ ուզում ունենալ։ Այո, ես կցանկանայի մեծ ընտանիք ունենալ։ Բայց տվյալ պահին ես շատ աշխատանք ունեմ, հետո էլ` հարսանիքի եմ պատրաստվում։ Ուզում ենք սկզբում այդ հարցերը լուծել, հետո նոր կպատրաստվենք երեխաներ որդեգրելուն», – ասաց Մարտինը։
Մարտինը, որը կաթոլիկական Սուրբ Ծննդի նախօրեին էր նշել իր ծնունդը, վերջերս ավարտել է «Հանցագործության ամերիկյան պատմությունը. Ջաննի Վերսաչեի սպանությունը» (American Crime Story) սերիալի նկարահանումները։
Ռիկի Մարտինը կատարում էր Վերսաչեի սիրեկանի` Անտոնիո Դ՛Ամիկոյի դերը։ Մոդելավորողի դերը կատարել էր Էդգար Ռամիրեսը, իսկ Պենլոպա Կրուսը կատարել է դիզայների քրոջ` Դոնաթելայի դերը։
Մասնագիտությամբ նկարիչ քրդահայի հետ նշանադրության մասին Մարտինը կես տարի առաջ էր հայտարարել։
Սա Հարավային Կովկասի ներկայացուցիչների մասնակցությամբ առաջին միասաեռական ամուսնությունը չէ։ Ավելի վաղ համացանցի օգտատերերին ապշեցրել էր ԱՄՆ–ում կայացած վրացական գեյ հարսանիքը։