«Մանչեսթեր Յունայթեդը» կզղջա Հենրիխ Մխիթարյանին վաճառելու համար. BBC –ի վերլուծաբան

«Կարմիր սատանաները» կարող են զղջալ հայ կիսապաշտպանին վաճառելու համար, ակնարկում է «Լիվերպուլի» նախկին խաղացողը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Այլ ակումբ անցնելուց հետո հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկին լավագույններից կդառնա, ասել է «Լիվերպուլի» նախկին կենտրոնական պաշտպան, ներկայումս BBC հեռուստաընկերության փորձագետ–վերլուծաբան Մարկ Լոուրենսոնը BBC Radio 5 Live–ի հետ հարցազրույցում։

Մոուրինյոն դեռ մտածում է. Հենրիխ Մխիթարյանը խաղաց մեկնարկային կազմում

«Եթե թույլ տան, որ Մխիթարյանը այլ ակումբ գնա, նա թոփ խաղացող կդառա, – ասել է Լուրենսոնը` ակնարկելով, որ «կարմիր սատանաները» կարող են զղջալ նրան վաճառելու համար։

Վերջերս հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդում» լուրջ խնդիրներ ունի։ Ամենայն հավանականությամբ, ձմռանը կիսապաշտպանը կլքի «կարմիր սատանաներին»։ Անգլիական ակումբը պատրաստ է Մխիթարյանից բաժանվել 35 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց։

Որոշ անգլիական ԶԼՄ–երի տվյալների համաձայն` ինքը` հայ ֆուտբոլիստը, դժգոհ է Մոուրինյոյի վերաբերմունքից ու ուզում է Դորտմունդի «Բորուսիա» վերադառնալ։