Թրամփը եկավ ու «բարոյազրկեց». պե՞տք է Հայաստանն անհանգստանա Իրանի հարցում Եվրոպայի դիրքորոշումից

Հիմա մի փոքր դժվար է գնահատել Իրանում ստեղծված իրավիճակը, քանի որ տեղեկությունը, կոպիտ ասած, «երրորդ ձեռքից» է գալիս` ֆիլտրացիա անցնելով այն կառույցների մոտ, որոնց համար ձեռնտու է երկրում քաղաքական իրավիճակի ապակայունացումը, կարծում է Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյանը։
Sputnik

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան.

Եվրոպական երկրները դեռ չեն կողմնորոշվել, որոշել են տեղեկություններն առաջին ձեռքից ստանալ:

Մնում է միայն գուշակել` ինչքանով են հանգստացել բողոքական տրամադրությունները, և արդյոք դրանք մեծ մասամբ հենց քաղաքական, այլ ոչ թե տնտեսական հիմք ունեին, ինչպես համաշխարհային հասարակությանը փորձում են ներկայացնել արևմտամետ լրատվամիջոցները։

Վաշինգտոնին պետք է իրավիճակը ներկայացնել այնպես, իբր Իրանում արյունոտ ռեժիմ է տիրում, որպեսզի կարողանան հիմնավորել «միջուկային պայմանագրից» դուրս գալու ձգտումը։

Անհանգիստ Իրանը. բողոքի ցույցերը կանդրադառնա՞ն Հայաստանի հարաբերությունների վրա

Սակայն որքանո՞վ է նման դիրքորոշումն այլ երկրների շահերից բխում։ Ընդ որում` խոսքը ոչ միայն Ռուսաստանի ու Չինաստանի մասին է, այլ այն դիրքորոշման, որ օրերս գերտերություններն արտահայտեցին ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում։ Ուրիշ է, օրինակ, Եվրամիությունը, որի դեպքում ամեն ինչ այլ է։

Գերմանիայի ու Ֆրանսիայի գործարարները նոր էին ուրախացել, որ վերջապես «միջուկային պայմանագիր» է կնքվել, որը թույլ է տալիս հանել Իրանի հետ վաճառքի խիստ տնտեսական սահմանափակումները, երբ եկավ Թրամփն ու, պատկերավոր ասած, «ամեն ինչ բարոյազրկեց»։ Պահանջում է, որ այսուհետ իրանցիներից էներգիա, կտորեղեն ու քիմիական արտադրության ապրանքներ չգնեն ու նրանց բարձր տեխնոլոգիաներ, գյուղատնտեսական տեխնիկա, ինքնաթիռներ ու հաստոցներ չվաճառեն։

Ընդ որում` այդ ամենն արվում է «ռեժիմի դեմ պայքարի» հատուկ սոուսի տակ, որն ամերիկացիները սեփական շահերից ելնելով, տեղի– անտեղի առաջ են բերում միջազգային քաղաքական ասպարեզում։

Մի կողմից, եվրոպացիները չեն ուզում ամերիկացիների հետ կռվել, ու չեն ուզում օվկիանոսի այն կողմի «բոսերին» հակառակվել. Այդպես իրենց համար ավելի վատ կլինի։ Մյուս կողմից էլ ակնհայտ է, որ Միացյալ Նահանգների վերաբերմունքն իրանական իրադարձություններին այդքան էլ ճիշտ չէ, ու իրականում հակակառավարական տրամադրություններն այնքան ուժեղ չեն, որքան որ Վաշինգտոնում են փորձում ներկայացնել։

Երևանը կտա՞ համաձայնություն. առանց Հայաստանի Իրանի և Վրաստանի միջև գազային գործարք չի լինի

Դրա համար Զիգմար Գաբրիելը հաճույքով պատմում է, որ տիկին Մոգերինին ու Իրանի արտաքին գործերի նախարարը համաձայնություն է ձեռք բերվել, ու շուտով Մոհամմադ Ջավադ Զարիֆը կայցելի Բեռլին, որտեղ կհանդիպի Ֆրանսիայի, Գերմանիայի ու Բրիտանիայի գործընկերների։

Այսպիսով, եվրոպական քաղաքական գործիչներն ու դիվանագետները ցույց են տալիս ամբողջ աշխարհին, որ թեև հարգում են օվկիանոսից այն կողմի իրենց գործընկերներին ու նրանց դիրքորոշումը, սակայն նախընտրում են տեղեկություն ստանալ, ինչպես ասում են, առաջին ձեռքից։ Եվրոպացիները դեռ դրանով են սահմանափակվել ու սպասում են Ջավադ Զարիֆի գալուն։

Փաստորեն, խաղասեղանին է դրված նաև Մեղրի ազատ տնտեսական գոտու վերաբերյալ ճակատագրական դիրքորոշումը։

Սակայն այս համատեքստում տեղին չէր լինի այլ երկրները չհիշատակել, առաջին հերթին, այն երկրների, որոնք Իրանի հետ սահմանակից են, պաշտոնական Թեհրանի հետ զուգահեռ կամ ինչ–որ հարցերում համընկնող շահեր ունեն։ Իրանի ազդեցությունն էլ, ասենք` Հարավային Կովկասի տարածաշրջանում, բավականին լուրջ է, որպեսզի այնտեղ գտնվող Հայաստանին, Վրաստանին, Թուրքիային ու Ադրբեջանին չհուզի Իրանում ստեղծված իրավիճակն ու դրա շուրջ զարգացող իրադարձությունները։

Առաջին հերթին, մեզ հետաքրքրում է Հայաստանը, քանի որ Երևանին Թեհրանի հետ չափազանց լուրջ շահեր են կապում։ Այստեղ կա նաև լոգիստիկան` լինի դա երկաթգիծը, որը նոր–նոր է նշմարվում ու ավտոճանապարհ, որը վաղուց ու շատ կայուն կերպով է գործում։

«Սատանայի դավերը», կամ ինչ է սպասում Հայաստանին, եթե թուլանա Իրանի «իմունիտետը»

Ահա և Մեղրիի ազատ տնտեսական գոտի, որի ստեղծման ու շահագործման մասին պայմանագիրն արդեն կնքվել է։

Ավելին` պետք չէ մոռանալ, որ հունվարի 21–ին նշանակված է Իրանի և ԵԱՏՄ–ի Մեղրիի ԱՏԳ–ի վերաբերյալ նման պայմանագրի ստորագրման արարողությունը։

Ինչպե՞ս է պետք գնահատել իրավիճակը. Հայաստանը, որը Եվրամիության հետ վերջերս է Համաձայնագիր կնքել ու միաժամանակ ԵԱՏՄ–ի լիիրավ անդամ է, հիմա կարող է հայտնվել նույն պայմաններում։ Այդ ժամանակ Եվրոպան (եթե Ջավադ Զարիֆի բացատրությունները չբավարարեն) կպահանջի Հայաստանից դադարեցնել Իրանի հետ առևտուրն ու փակե՞լ վերջերս բացված ազատ տնտեսական գոտին։ Հավանականությունը քիչ է, բայց այն ամեն դեպքում կա, չէ՞։

Խոսքը այն փոքրաթիվ, բայց բավականին ակտիվ հայ բնակչության մասին չէ, որն այս օրերին հիացմունքով ճչում էր, որ Իրանում, վերջապես, հեղափոխություն է լինելու, ու շուտով հերթական «գարուն» է լինելու։ Նույնիսկ սոցիալական կայքերում ակտիվորեն նկարներ էր ու լուսանկարներ էին հրապարակում, որոնցում երևում է` ինչպես է կատաղած ամբոխը ոստիկանների ծեծում, իրանական քաղաքներում վարչական շեներ են այրում և այլն։

Խոսքը կոնկրետ (և գլոբալ) շահերի մասին է, որը Հայաստանն ունի այս փոքր, Արաքսի ափին գտնվող միայն 35 կիլոմետր տարածքի վրա, որով անցնում է հայ-իրանական սահմանը։

Ահա և Երևանում անհանգստանում են ` ի՞նչ իրավիճակ է ստեղծվում Իրանում։ Որքանո՞վ է այդ ամենը ճակատագրական, ինչքանո՞վ է աղետալի այն, ինչպե՞ս են դա լուսաբանում արևմտյան լրատվամիջոցները։

Այնքանով, որ Իրանի կառավարությունը ինչ-որ պահի կարո՞ղ է նաև հետաձգել իրենց ու ԵԱՏՄ կառույցների` ազատ տնտեսական գուտու ժամանակավոր համաձայնության մասին պայմանագրի կնքումը։

Բայց, ամեն դեպքում, իրավիճակը շատ ավելի պարզ է, քան ներկայացնում են արևմտյան պարբերականները, ու իրանական Թեմիսը իսկապես սկսել է զանգվածային կարգով բաց թողել հանրահավաքների ու ցույցերի ժամանակ ձերբակալվածներին, նրանց, ում իրանական հետախուզությունը չի մեղադրում օտար պետությունների հատուկ ծառայությունների հետ աշխատանքում։