ՌԱԴԻՈ

Սարգսյան. «ԱՄՆ–ի ոչ բոլոր դաշնակիցներն են կողմ այդ երկրի արտաքին քաղաքականությանը»

ԱՄՆ–ի դաշնակիցները չեն կիսում վերջին շրջանում այդ երկրի վարած արտաքին քաղաքականությունը։ Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է ԱՄՆ-ի մասին` վկայաբերելով ՄԱԿ–ում տապալված վերջին բանաձևերը։
Sputnik
Սուրեն Սարգսյան

Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո ԱՄՆ ոչ բոլոր դաշնակիցներն են կիսում այդ երկրի արտաքին քաղաքականությունը, կարծում է Սուրեն Սարգսյանը։

Այս մասին է վկայում նաև այն, որ ՄԱԿ-ի անդամ գրեթե բոլոր երկրները դեմ քվեարկեցին Երուսաղեմի շուրջ ԱՄՆ դիրքորոշմանը։ Հաջորդ քայլն, ըստ Սարգսյանի, արդեն Իրանի մասին բանաձևերի տապալումն էր ՄԱԿ-ում։

«Վերցնենք թեկուզ հենց ԵՄ անդամ երկրների հայտարարությունները, որ նման բանաձևերի ընդունումը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից կարող է դիտվել որպես միջամտություն Իրանի ներքին գործերին, ինչը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանն ու ամբողջ գաղափարախոսությանը»,- ասաց Սարգսյանը։

Նա չբացառեց, որ ԱՄՆ-ն փորձում է դելեգիտիմացնել, թուլացնել ՄԱԿ-ի ԱԽ-ի դիրքերը։