Աջ ղեկով մեքենաների սեփականատերերը նահանջելու մտադրություն չունեն

Երևանում կազմակերպված ավտոերթի մասնակիցները պատրաստվում են հանդիպել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։
Sputnik

Երևանի փողոցներում այսօր միանգամից մի քանի տասնյակ ավտոմեքենաներ բողոքի երթ անցկացրին Էրեբունի վարչական շրջանում գտնվող ավտոշուկայից դեպի Բաղրամյան պողոտա։ Ձայնային ազդանշաններով ու դրոշներով ավտոշարասյունն անցնելով Տիգրան Մեծ- Հանրապետության հրապարակ-Ամիրյան- Մաշտոց-Բաղրամյան ավտոճանապարհով` կանգ առավ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկ չհասած` Գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց։