Խարբինում տեղի է ունեցել սառցե քանդակների միջազգային փառատոնը։ Այդ միջոցառումն անցկացվում է ամեն տարի։ Այս անգամ մրցույթին մասնակցել են 13 թիմ յոթ երկրից։ Նրանք իրենց աշխատանքները պատրաստել են հինգ օրվա ընթացքում։ Յուրաքանչյուր թիմին տրամադրվել են սառույցի 10 մեծ կտորներ, որոնք վարպետները վերածել են սառցե գլուխգործոցների։